Մեր հյուրերը մեր մասին
Հոգաչափ շնորհակալ եմ Ձեր հյուրասիրության և վերաբերմունքի համար: Այստեղ ապահվում եք լավագույն պայմանները մեր հանգստի և մարզումների համար… Բելառուսի լողի ազգային հավաքականը շնորհակալություն է հայտնում Ձեզ լավագույն սպորտային ավանդույթները շարունակելու համար: Մինչ նոր հանդիպում ...
Բելառուսի լողի ազգային հավաքականի գլխ. մարզիչ`
Մ. Ի. Չուգուև
Այսօր Դուք մեծ գործ եք անում սպորտսմենների մարզումների կազմակերպման հարցում: Դահուկային սպորտի Ռուսաստանի հավաքականը երախտապարտ է Ձեզ, այն ուշադրության և օգնության համար, որ ցուցաբերեցիք: Աշխարհի չեմպիոնատին Ռուսաստանի թիմը այստեղ է նախապատրաստվում. սա ավանդույթ է, որը հաջողություն է բերում մեզ ...
ԽՍՀՄ և Ռուսաստանի վաստակավոր մարզիչ`
Ա. Ա. Սմիրնով
Երախտապարտ ենք Ձեր բարեհամբույր և ջերմագին վերաբերմունքի համար: Մենք Ձեզ միշտ հիշում ենք Ձեր գեղեցիկ ժպիտներով:
ՀՀ ազգային ծանրամարտի ֆեդերացիա
Գ. Աթոյան
18 տարի անց մենք նորից հանդիպում ենք... Զարմացրեցիք մեզ, ուրախ ենք, որ տարիների Ձեր համբավը բարձր եք պահում: Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար: Ձեր անձնակազմը շատ հոգատար է ու արհեստավարժ: Մաղթում եմ բարգավաճում և մեծ հաջողություններ: Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է...
Թեթև ատլետիկայի օլիմպիական չեմպիոն /2008թ. Պեկին/`
Ա. Սիլնյով
ԽՍՀՄ և Ռուսաստանի վաստակավոր մարզիչ `
Ե. Զագորուլկո
Այստեղ ամեն ինչ հրաշալի է: Սնունդը, նախատեսված հատուկ մարզիկների համար, մարզման ամենակարևոր բաղադրիչներից է: Շատ համեղ է հայկական խոհանոցը: Ձեր բարի տրամադրվածությունը և հոգատարությունը ստեղծում է դրական մթնոլորտ: Իսկ լողավազանի մասին խոսքն անգամ ավելորդ է... Այն հայտնի է տարածաշրջանում լողով զբաղվող յուրաքանչյուր մարզիկի: Շնորհակալ ենք...
Բաց ջրում լողի Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ`
Ա. Ն. Ակատև