Պատմությունը

1960-ական թվականների կեսերին, Խորհրդային միության կառավարության հրամանով և անմիջական ղեկավարությամբ, սկսվեցին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի շինարարական աշխատանքները,

Մարզահամալիրը շահագործման հանձնվեց 1967 թ-ին և այն կարևոր մարզական և, ինչու ո'չ, նաև քաղաքական, նշանակություն ունեցող մի կառույց էր, որի վրա էր սևեռված ԽՍՀՄ անդամ բոլոր երկրների ուշադրությունը: Բանն այն է, որ ընդամենը մեկ տարի անց Մեխիկոյում պետք է անցկացվեին XIX օլիմպիական խաղերը: Իսկ Խորհրդային միությունը պետք է ներկայանար այս խաղերին ըստ արժանվույն` սպորտային ռեկորդներ, մեդալակիրներ...

XIX Օլիմպիադան յուրահատուկ էր իր մասնակից երկրների և ատլետների բազմազանությամբ /112 ազգություն, 5,530 ատլետ/, տարվա եղանակի ընտրությամբ, էլեկտրոնային սարքավորումների կիրառմամբ /Աշխարհում առաջին անգամ հեռուստատեսությամբ հեռարձակում էին Օլիմպիական խաղերը/: Սակայն սպորտային հասարակության քննարկման և մտավախության հիմնական թեման Մեխիկոյի աշխարհագրական դիրքն էր /2240մ/… Կայացած նախորդ 18 օլիմպիական խաղերից և ոչ մեկը չէր անցկացվել նման պայմաններում: Ահա թե ինչու ԽՍՀՄ գլխավոր մարզահամալիրը կառուցվեց հենց Ծաղկաձորում, որը գրեթե նույն բարձրության /1840մ/ վրա էր և նույն եղանակային պայմաններն ուներ, ինչ Մեխիկոն:

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի համբավն ավելի բարձրացավ, երբ ԽՍՀՄ հավաքականը XIX օլիմպիական խաղերից վերադարձավ 91 մեդալով: Ոսկեմեդալակիր ատլետների բացարձակ մեծամասնությունը մարզվել էին հենց այս սպորտբազայում: Այդ ավանդույթը շարունակվեց դեռ շատ երկար տարիներ... Այստեղ մարզվելու պատվին էին արժանանում միայն ընտրյալ մարզիկները /Ալեքսանդր Մեդվեդ, Բորիս Գուրևիչ, Յուրի Վարդանյան, Լևոն Ջուլֆալակյան, Իսրայել Միլիտոսյան, Հոկսեն Միրզոյան, Դավիթ Ռիխտեր և այլոք /:

Իր սկզբնավորումից ի վեր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն ունի հատուկ չափանիշներ, ձևավորված յուրօրինակ ավանդույթներ, որոնք այս 43 տարիների ընթացքում երբևէ չեն խախտվել: Այսօր հյուրանոցի դռները բաց են բոլորի առջև, բայց հյուրընկալության և առողջ ապրելակերպի չափանիշները նույնն են. այստեղ հանգստացողներն իրենց զգում են` ինչպես տանը:

Թվում է` ոչ մի յուրահատուկ բան չկա նրանում, որ հանգստավայրը գտնվում է լեռնային գոտում: Այո', նմանատիպ հյուրանոցները բազմաթիվ են... Ծակաձորի գլխավոր մարզահամալիրի յուրահատկությունն այն է, որ կառուցված է հենց անտառի մեջ... Թերևս այդ իսկ պարզ բացատրությամբ, գտնվելով քաղաքամայր Երևանից ընդամենը 60 կմ (40 րոպե) հեռավորության վրա, այստեղ հանգստացողներն իրենց զգում են քաղաքային թոհուբոհից և մշտական առօրյայից ամբողջովին կտրված....

Մեկ այլ աշխարհ` առողջարար բուսականությամբ և շռայլ հյուրասիրությամբ...