Կոնֆերանսներ

Համատեղե'ք հանգիստն ու աշխատանքը...

Եթե Դուք պատրաստվում եք անցկացնել բիզնես-քննարկումներ, կլոր սեղաններ, մեծածավալ ֆորումներ և այլ գործնական հանդիպումներ, ապա մեր բազմաֆունկցիոնալ ծառայությունները Ձեզ համար են:

Ընդունված տեսակետ է` արտագնա գործնական հանդիպումներն առավել շահեկան և հաջող են ընթանում:

Գտնվելով Երևանից ընդամենը 60 կմ (40 րոպե) հեռավորության վրա` Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը շատ հարմար մի վայր է կարճ ժամանակում կտրվելու քաղաքային թոհուբոհից և լիովին տրամադրվելու գործնական քննարկումներին: Մարզահամալիրի դրական ու անկաշկանդ մթնոլորտը, նրբաճաշակ խոհանոցը և սպասարկող անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, անկասկած, կնպաստեն Ձեր հանդիպման արդյունավետությանը:

Հյուրանոցում գործող ընդարձակ խորհրդակցությունների սրահը ու բիզնես կենտրոնն ապահովված են նմանատիպ քննարկումների համար նախատեսված նորագույն սարքավորումներով. համակարգիչներ, գերարագ ինտերնետ, վեբ տեսախցիկներ, ականջակալներ, գունավոր տպիչ, սկաներ, պատճենահանող սարք …

Այստեղ կգտնեք Ձեր բիզնեսի լավագույն լուծումները…

 

Մեր գործընկերները


                   

Կոնֆերանս դահլիճ

Սեմինարների և տարբեր խորհրդակցությունների համար նախատեսված կոնֆերանսի դալիճը տեղավորում է մինչև 80 մարդ: Դահլիճում կան տեխնիկական բոլոր անհրաժեշտությունները` համակագիչներ (գերարագ ինտերներտ կապ), պրոյեկտոր, էկրան, շարժական գրատախտակ:

Աուդիո-տեսա սարքավորումներ

Ձեր գործնական հանդիպումների համար ըստ պահանջի տրամադրում ենք անհրաժեշտ տեսալսողական բոլոր սարքավորումները` համակարգիչ (գերարագ ինտերներտ կապ), պրոյեկտոր, էկրան, ականջակալներ, խոսափողներ և բարձրախոսներ, թարգմանչական սարքավորումներ…

Միջոցառումներ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի հյուրանոցը տրամադրում է լավ կահավորված և գեղեցիկ ձևավորված տարածքներ բիզնես և հասարակական տարբեր միջոցառումների կազմակերպման և իրականացման համար: