Սնունդ

Ռեստորան և Բար

Հյուրանոցի ռեստորանում հյուրասիրությունը մատուցվում է շվեդական հայտնի եղանակով, “Buffet” տարբերակով: Այստեղ կարող եք ըմբոշխնել Ձեր քիմքին վայել նրբահամ և ճիշտ պատրաստված հայկական և եվրոպական բազմազան ճաշատեսակներ:

Սպորտային թիմերի համար առաջարկվում է հատուկ ճաշացանկ` համապատասխան իրենց պահանջներին:

Նշենք նաև, որ ռեստորանը միաժամանակ կարող է սպասարկել 350-400 մարդ. հիանալի վայր` բանկետների և տոնական ընթրիքների կազմակերպման համար:

 

Pascucci սրճարան

Հյուրանոցի ֆոեյում գործում է հայտնի Pascucci բար-սրճարանը: Այստեղ ձեզ կառաջարկեն սուրճի բազմազան տեսականի, համեղ քաղցրավենիքներ... Եվ այս ամենը հաճելի և ճաշակով երաժշտության նվագակցությամբ: