Ըմբշամարտի դահլիճ

Ըմբշամարտը Հայաստանում առաջատար սպորտաձևերից մեկն է համարվում: Թերևս այդ իսկ բացատրությամբ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ըմբշամարտի դահլիճը կահավորված է այդ սպորտաձևի համար անհրաժեշտ ժամանակակից բոլոր մարզասարքերով: Այստեղ տեղադրված են Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) կողմից հաստատված FOELDEAK ֆիրմային 5 գորգեր, ուժային վարժությունների համար նախատեսված համապատասխան մարզասարքեր: Դահլիճում գործում է մերսման սրահ և շոգեբաղնիք: Նշենք, որ հենց այստեղ են իրենց հիմնական մարզումներն անցակցում Հայաստանի, Վրաստանի և Հունաստանի ըմբշամարտի ազգային հավաքականները: