Սպորտ

Մեզ մոտ մարզվում են Չեմպիոնները

Ապացուցված ճշմարտություն է. լեռնային գոտում մարզումները առավելագույն սպորտային արդյունքներ ցուցաբերելու հիմնական գրավականներից են: Այս առումով Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը առաջատար է և չունի իր մրցակիցն անգամ տարածաշրջանում:

Բոլորովին էլ պատահական չէ, որ մարզահամալիրը հիմնադրվել է 1967 թ.-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար: Այստեղ մարզվելու պատվին արժանանում էին միայն լավագույնները` օլիմպիական և աշխարհի բազմակի չեմպիոնները: